«Փաստորեն, մինչ այժմ ներդրողները չգիտեին՝ որ նախարարություն դիմեին ներդրումների համար: Իհարկե, գիտելիքները և կազմակերպչական կարողությունները հերիքում էին խոշոր գումարներ աշխատելու համար, բայց համապատասխան նախարարությունը ոչ մի կերպ չէին գտնում»,- գրել է Ժառանգություն կուսակցություն փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն՝ անդրադառնալով վարչապետ Կարեն Կարապետյանի այսօրվա առաջարկին՝ վերանվանել երեք ու լուծարել մեկ նախարարություն:
Հիշեցնենք, որ Կարեն Կարապետյանն առաջարկում է Էկոնոմիկայի նախարարությունը վերանվանել Ներդրումների եւ ձեռնարկատիրության աջակցության նախարարություն: