Որդուս դեռ 3 տարեկան է ու չեմ հիշում դեպք, երբ երեխու մոտ խոսեմ թուրքից, պատերազմից ու զենքից: Դե բնական է, յուրաքանչյուր ծնող ուզում է, որ իր երեխան հնարավորինս երկար չիմանա այս կյանքում առկա շատ ու շատ խնդիրների մասին: Երևի ապրիլի 3 ն էր, առավոտյան տանում էի մանկապարտեզ, մեքենայի պատուհանից զինվորների տեսավ ու ասեց պապա նայի մեր զինվորները գնում են կրակեն թուրքերին, մտածեցի, երևի ռադիոյով կամ հեռուստատեսությամբ ինչ որ դրվագ է ֆիքսել ու ուշադրություն չդարձրի, այսօր մտել ենք խանութ, գնացել է զինվորական խաղալիք հեռադիտակ է վերցրել ու ասում է մեր զինվորներին նման եմ ուզում անեմ պապա: Հիմա չգիտեմ ուրախանամ, թե տխրեմ, որ այս օրերի ընթացքում բանակի վերածված մեր հասարակության աճող սերունդի մոտ ևս թուրքին հետ չհաշտվելու ու թշնամի ընկալելու այդ անդունդն ավելի խորացավ: Մանկապարտեզներում ու բակերում շատ էր պակասել երեխաների կռիվ-կռիվ խաղի ժամանակ թուրքերի դեմ կռվելու մասին մեր սերունդի խաղերը, բայց դա նորից կարծես թե հետ եկավ: Սա թերևս մեր բնազդն է...