▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ողբերգական դեպք Երևանում. հիվանդանոց է տեղափոխվել 3-րդ դասարանում սովորող երեխայի դի

shamshyan.com-ը գրում է. Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ Անդրանիկ Խաչատրյանի կողմից նյութեր են նախապատրաստվում՝ այսօր՝ նոյեմբերի 18-ին, Երևանում տեղի ունեցած դաժան ու ողբերգական դեպքի փաստով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 04:10-ի սահմաններում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին հայտնել են, որ Երևանի 1-03 շտապօգնության թիվ 54 խումբը Նոր Նորք վարչական շրջանի 2-րդ զանգվածի Գայի պողոտայի 1-ին շենքի 81 բնակարանից՝ ագոնալ վիճակ, կլինիկական մահ ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել տղա երեխայի դի:

 Պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխված մահացած երեխան նույն հասցեի բնակիչ, 8-ամյա Նարեկ Մայրապետյանն էր: Երեխան սովորում էր թիվ 106 դպրոցի 3-րդ դասարանում:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more