▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուզում եմ, որ Հայաստանը Երկիր մոլորակի միակ երկիրը լինի.Երեխաները՝ Անկախության 25-ամյակին

Այսօր՝ ՀՀ Անկախության 25-ամյակին Հանրապետության Հրապարակում տեղի ունեցած զորահանդեսին հաջորդեց դպրոցականների՝ Հայաստանին նվիրված նկարների ցուցադրությունը:

Երեխաները հիմնականում պատկերում էին ՀՀ դրոշը, Մասիս սարը, Արցախը, զինվորների, իսկ  ցանկությունները  գրեթե նույնն էին՝ ուրախ մարդկանց տեսնելուց մինչև Արցախի և Հայաստանի միացում, օտար ափերում ապրող հայերի վերադարձ:

10-ամյա Լևոնն էլ բոլորից տարբերվելու համար Մայր Հայաստանն էր որոշել նկարել, պարզվեց՝ տարբերվող է նաև նրա ցանկությունը.

-Ամենամեծ երկիրը պետք է Հայաստանը լինի, ավելի ճիշտ՝ Երկիր մոլորակի միակ երկիրն եմ ուզում, որ լինի,-ասաց նա:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more