▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուշադրություն․սպասվում է -2...-4 0C ցուրտ

Սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը Շիրակում, Լոռիում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի լեռնային շրջաններում օդում սպասվում է -2...-4 0C ցուրտ:


Հանրապետության տարածքում`

Սեպտեմբերի 23-ին հյուսիսային մարկդզերում ժամանակ առ ժամանակ, մյուս մարզերում երեկոյան ժամերին, 24-ին ամենուրեք ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 24-ի ցերեկը կնվազի 9-10, 25-ի գիշերը՝ 5-7 աստիճանով, 26-27-ը կբարձրանա 4-5 աստիճանով:

Երևանում՝

Սեպտեմբերի 23-ին՝ առավելապես երեկոյան ժամերին, 24-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևանի սեպտեմբերի 23-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝   31.60C (1970 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝      4.20C (1987 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝  18.90C

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more