▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ունենալ աջ պատ և հերոսանալ. Գագիկ Գինոսյանն առաջարկում է

 

Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիրը բաղկացած է հինգ` միմյանց փոխլրացնող մասից` Հավերժության տաճարից, Վերածննդի կոթողից, Հիշողության պատից, Հայոց ցեղասպանության թանգարանից և Հիշողության պուրակից: Հուշահամալիրի բաղկացուցիչներն այցելուներին ներկայանում են որպես մեկ ամբողջություն: Այժմ Եղեռնի հուշահամալիր տանող ճանապարհն անցնում է բազալտե սրբատաշ քարերով շարված 100 մ երկարությամբ հուշապատի կողքով, որի վրա փորագրված են Օսմանյան կայսրության ենթակայության տակ գտնվող հայաբնակ մի շարք խոշոր բնակավայրերի անուններ, որոնց բնակչությունը թուրքական ոճրագործության զոհ է դարձել:
«Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանն առաջարկում է, որ այս պատի վրա գրվեն իրական հայկական պատմական անվանումները և միայն փակագծերում գրեն ներկայիս թուրքական անվանումները:
Տրամաբանությունն այն է, որ եթե Թուրքիան բնակավայրը կոչում է Էրզրում, իսկ մենք էլ գրում ենք էրզրում, իրականում այդպես մենք ընդունում ենք, որ եթե ցեղասպանությունն անգամ տեղի է ունեցել, ապա տեղի է ունեցել թուրքական հողում և ոչ մեր պատմական հողերի վրա: Ուրեմն պետք է ասենք և գրենք, որ կոտորել են ոչ թե էրզրումցիներին, այլ կարինցիներին, տիգրանակերտցիներին, ոչ թե դիարբեքիրցիներին, կոտորել են ոչ թե բայազետցիներին, այլ տարոնցիներին: 
Բացի այս Գագիկ Գինոսյանն առաջարկում է, որ հուշահամալիրի ձախ կողմում գտնվող Հիշողության պատից բացի նաև աջ կողմում պատ լինի, որի վրա գրվեն  այն հերոսամարտերի ու հերոսների անունները, ում շնորհիվ մնացածն են մազապուրծ եղել: 
Ես ուում եմ հարգենք ոչ միայն նրանց հիշատակը, ովքեր անմեղ զոհեր են դարձել, այլև նրանց ովքեր չեն նահատակվել: Փառք Աստծո, 1915 թվականին առնվազն 7 տեղում հերոսամարտեր են տեղի ունեցել, ինչի շնորհիվ շատուշատ հայեր են փրկվել:
Գագիկ Գինոյնաը կարծում է, որ միայն Հիշողության պատը առանց իր առաջարկած աջ պատի քիչ է, որովհետև  հայ մանուկը այսօր Ծիծեռնակաբերդ գնալիս պետք է ունենա երկընտրանք,
Նոր սերունդը պետք է տեսնի, որ վաղվա արհավիրքի մեջ ինքը կարող է 2 կերպ վարվել՝ ձախ պատի նման ցեղասպանվել՝ անմեղ զոհի կարգավիճակում, կամ հերոսանալ և անգամ սեփական նահատակությամբ փրկել անձը, ինչպես տեղի ունեցավ Սասունում, Մուշում, Վանում, Ուրֆայում, Մուսալեռում: Այսինքն՝ պետք է բարձրաձայնել և նոր սերնդին թույլ չտալ մտնել ցեղասպանվածի մաշկի մեջ:
Այդ երկընտրանքի հնարավորությունը նա կարևորում է նաև Թուրքիայի ներկայիս քաղաքականության տեսանկյունից ու ընդգծում է, որ Թուրքիան այսօր էլ բացարձակապես իր մտադրությունից հետ չի կանգնել:
Թուրքիայի պահվածքից երևում է, որ եթե առիթ ունենան իրականացնել և մարսել, այսօր էլ կիրականացնի Հայոց ցեղասպանություն: Նոր սերնդին պետք է այդ երկընտրանքի գաղափարը տալ, որ շատերի նման անմեղ զոհի կարգավիճակն ընդունելու փոխարեն պետք է հերոսամարտի նետվել և կազմակերպել պայքար:
Ապրիլի 24-ին Գագիկ Գինոսյանն ու իր գաղափարակից ընկերները պատրաստվում են նահատակներին նվիրված պսակների հետ մեկտեղ նաև մեր հերոսամարտերին նվիրված պսակներ բարձրացնել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիրը բաղկացած է հինգ` միմյանց փոխլրացնող մասից` Հավերժության տաճարից, Վերածննդի կոթողից, Հիշողության պատից, Հայոց ցեղասպանության թանգարանից և Հիշողության պուրակից: Հուշահամալիրի բաղկացուցիչներն այցելուներին ներկայանում են որպես մեկ ամբողջություն:

Այժմ Եղեռնի հուշահամալիր տանող ճանապարհն անցնում է բազալտե սրբատաշ քարերով շարված 100 մ երկարությամբ հուշապատի կողքով, որի վրա փորագրված են Օսմանյան կայսրության ենթակայության տակ գտնվող հայաբնակ մի շարք խոշոր բնակավայրերի անուններ, որոնց բնակչությունը թուրքական ոճրագործության զոհ է դարձել:
«Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանն առաջարկում է, որ այս պատի վրա գրվեն իրական հայկական պատմական անվանումները և միայն փակագծերում գրեն ներկայիս թուրքական անվանումները:
«Տրամաբանությունն այն է, որ եթե Թուրքիան բնակավայրը կոչում է Էրզրում, իսկ մենք էլ գրում ենք էրզրում, իրականում այդպես մենք ընդունում ենք, որ եթե ցեղասպանությունն անգամ տեղի է ունեցել, ապա տեղի է ունեցել թուրքական հողում և ոչ մեր պատմական հողերի վրա: Ուրեմն պետք է ասենք և գրենք, որ կոտորել են ոչ թե էրզրումցիներին, այլ կարինցիներին, տիգրանակերտցիներին, ոչ թե դիարբեքիրցիներին, կոտորել են ոչ թե բայազետցիներին, այլ տարոնցիներին»,-Asekose.am-ի հետ զրույցում ասաց Գագիկ Գինոսյանը: 

Բացի այս՝ նա առաջարկում է, որ հուշահամալիրի ձախ կողմում գտնվող Հիշողության պատից բացի, նաև աջ կողմում պատ լինի, որի վրա գրվեն  այն հերոսամարտերի ու հերոսների անունները, ում շնորհիվ մնացածն են մազապուրծ եղել: 
«Ես ուզում եմ հարգենք ոչ միայն նրանց հիշատակը, ովքեր անմեղ զոհեր են դարձել, այլև նրանց՝ ովքեր չեն նահատակվել: Փառք Աստծո, 1915 թվականին առնվազն 7 տեղում հերոսամարտեր են տեղի ունեցել, ինչի շնորհիվ շատուշատ հայեր են փրկվել»,-նշում է Գինոսյանը, ով կարծում է, որ միայն Հիշողության պատը առանց իր առաջարկած աջ պատի քիչ է, որովհետև  հայ մանուկը այսօր Ծիծեռնակաբերդ գնալիս պետք է ունենա երկընտրանք.

«Նոր սերունդը պետք է տեսնի, որ վաղվա արհավիրքի մեջ ինքը կարող է 2 կերպ վարվել՝ ձախ պատի նման ցեղասպանվել՝ անմեղ զոհի կարգավիճակում, կամ հերոսանալ և անգամ սեփական նահատակությամբ փրկել անձը, ինչպես տեղի ունեցավ Սասունում, Մուշում, Վանում, Ուրֆայում, Մուսալեռում: Այսինքն՝ պետք է բարձրաձայնել և նոր սերնդին թույլ չտալ մտնել ցեղասպանվածի մաշկի մեջ»:

Այդ երկընտրանքի հնարավորությունը նա կարևորում է նաև Թուրքիայի ներկայիս քաղաքականության տեսանկյունից ու ընդգծում է, որ Թուրքիան այսօր էլ բացարձակապես իր մտադրությունից հետ չի կանգնել:
«Թուրքիայի պահվածքից երևում է, որ եթե առիթ ունենան իրականացնել և մարսել, այսօր էլ կիրականացնի Հայոց ցեղասպանություն: Նոր սերնդին պետք է այդ երկընտրանքի գաղափարը տալ, որ, շատերի նման անմեղ զոհի կարգավիճակն ընդունելու փոխարեն, պետք է հերոսամարտի նետվել և կազմակերպել պայքար»,-իր խոսքը եզրափակում է Գագիկ Գինոսյանը:

Հ.Գ Ապրիլի 24-ին Գագիկ Գինոսյանն ու իր գաղափարակից ընկերները պատրաստվում են նահատակներին նվիրված պսակների հետ մեկտեղ՝ նաև մեր հերոսամարտերին նվիրված պսակներ բարձրացնել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Հեղինակ՝ Անի Միրաքյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more