▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ավինյանի հայրն է..․ջակուզի, լողավազան... տեսնես աղջիկներին ո՞վ կբերի». Պեդրո Զարոկյան

«Ամռանը նստած լուրերն եմ կարդում, մեկ էլ դղյակի նկար է գալիս՝ Սևանի ափին, ասում եմ՝ նախկինները չեն վերադարձել, սա ո՞ւմը կլինի, մտածում եմ՝ կարող է Փաֆ Դեդդին է, Նյու Յորքի բանտերից փախել, եկել է: Մեկ էլ տեսնեմ՝ Ավինյանի հայրն է»,- ավագանու նիստի ժամանակ ցույց տալով լուսանկար, հայտարարեց «Ազգային առաջընթաց»-ից Պեդրո Զարոկյանը: «Ջակուզի, լողավազան...տեսնես՝ աղջիկներին ո՞վ կբերի, Ալեն Սիմոնյա՞նը: Էսի ձեր պատկերն ա, բա ասում էիք՝ չեն պլստալու, չեն լկստվելու. սաղ լկստվում են»,- հավելեց նա:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Տիգրան Ավինյանի հայրը Սևանում առանձնատուն է կառուցում:

Արձագանքելով Զարոկյանին՝ Ավինյանն ասաց. «Հասկանում եմ՝ ինչ եք ուզում արած լինել, բայց հենց կոռուպցիայի մասին եք մտածում, առաջարկում եմ մտածեք էն փաստի վերաբերյալ, թե ինչպես է Հայկ Մարությանը Մոնումենտում կառուցում բազմաբնակարան շենք»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more