«Պատմականորեն ապացուցված փաստ է՝ յուրաքանչյուր զավթիչ իր նվաճումը լիակատար ու անշրջելի դարձնելու համար ոչնչացնում է տվյալ ժողովրդի քաղաքակրթական ժառանգությունը, նրա մշակութային հետքը, հավաքական հիշողությունը, որովհետև այն երկբա է»,- ԱԺ-ում հայտարարությունների ժամին իր ելույթում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
Նա նշեց, որ Ալիևը հենց այսպիսի հայկական հետքի վերացման քաղաքականություն է իրականացնում 3000-ամյա հայկական Արցախում, դա կոչվում է մշակութային ցեղասպանություն։
«Այսպիսին է քոչվոր ասպատակող, թշնամու ձեռագիրը, իսկ ինչու ենք մենք, մեր իշխանություններն այդքան անարժանապատիվ, աղավաղված, ազգը պառակող գիտակցությամբ վերաբերում մեր անցյալի, պատմությանն ու ժառանգությանը»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ վերջին օրերին հանրային արդարացի ընդվզում է առաջացարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի «վերանորոգման» ընթացքը։
Նա հայտարարեց, որ այն, ինչ կատարվել է հանրապետական նշանակության հուշարձանի հետ, պարզապես վանդալիզմ է, վնասվել են, վերականգնման ենթակա չեն մույթեր, սալեր, սանդուղք և այլն։
«Շուրջ 740 միլիոն գնահատված վերանորոգման պայմաններում չի իրականացվել պատվիրատուի, հեղինակի, տեսչական պատշաճ վերահսկողություն, իսկ անորակ աշխատուժն ավիրել է, ինչպես կարողացել է, որոշ հատվածներ անգամ անհնար է նախանական տեսքով վերականագնել»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Լիլիթ Գալստյանի ներկայացմամբ, նույնքան աղետալի է Հովհաննես Թումանյանի թանգարանի վերանորոգման պատմությունը։
«2023 թվականին մեկնարկած թանգարանի հիմնանորոգման համար հատկացվել է 750 միլիոն դրամ, աշխատանքի ավարտը նախատեսված է 2026 թվական, մինչդեռ վերանորոգումը սառեցված է, թանգարանը վերածվել է անկտուր փլատակի»,- ասաց նա։