▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օրվա անեկդոտը

Օրվա անեկդոտը գրող, հրապարակախոս Մեսրոպ Հարությունյանի ֆեյսբուքյան էջից։

 

Վարչապետի, նախարարների եւ այլ ...երի «поголовни» բռնի կամ ոչ բռնի ՀՀԿ-ականացնելու կապակցությամբ հիշեցի հին անեկդոտը, որ մի քանի տարի առաջ մի քիչ այլ տարբերակով ստեղ դրել եմ.

Մի դպրոցում նոր տնօրեն է գալիս, հավաքում է բոլոր ուսուցիչներին ու ասում.
- Ուրեմն սենց, ես ՀՀԿ-ական եմ, եւ իմ դպրոցում բոլոր ուսուցիչները պիտի ՀՀԿ-ական լինեն:
Ու հերթով դիմում է ուսուցիչներին՝ պարզելու նրանց կուսակցականությունը.
- Ես ՀՀԿ-ական եմ,-ասում է առաջինը: 
- Ես ՀՀԿ-ական եմ,-ասում է երկրորդը: 
- Ես ՀՀԿ-ական եմ,-ասում է երրորդը... 
Ու էդպես բոլորը ոտքի են կանգնում ու նույնը ասում, մեկ էլ անկյունում կանգնած մի ջահել ուսուցիչ ասում է՝
- Ես անկուսակցական եմ:
- Ո՞նց թե,- զայրանում է տնօրենը
- Հա,- ասում է ջահելը,- դա մեր տան ավանդույթն է՝ հայրս էլ է անկուսակցական, մայրս էլ, եղբայրս էլ, քույրս էլ...
- Յաաաաա, տենց տրադիցիաները հարգող տղա ես, հա՞,- բարկանում է տնօրենը,- բա որ հերդ գող լիներ, մերդ հարբեցող, ախպերդ նարկոման, քույրդ էլ բոզ, էդ ժամանակ դո՞ւ ինչ կլինեիր...
- Էդ ժամանակ կլինեի ՀՀԿ-ական...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more