▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որպես անհետ կորած որոնվող Երևանի 34-ամյա բնակչուհին վերադարձել է տուն. որտեղ էր նա

Ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվող 34-ամյա կինը վերադարձել է տուն։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության կայքը։ 

Նա ոստիկաններին բացատրություն է տվել, որ նոյեմբերի 1-ի ժամը 21.30-ից մինչև նոյեմբերի 2-ի ժամը 18-ն ընկած ժամանակահատվածում շրջել է Երևան քաղաքի փողոցներով:

Հիշեցնենք, որ ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր 1982 թ. ծնված Մարգարիտա Մաթևոսյանը, որը նոյեմբերի 1-ին, ժամը 21.30-ին, դուրս էր եկել տանից և չէր վերադարձել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more