Լրագրող Լիա Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է.
«Իրավապահները վերծանել են Ախտոյանի եղբոր կնոջ հեռախոսի հաղորդագրությունները․ նոր զարգացումներ՝ Մերձավանում
Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում իրավիճակը շարունակում է լարված մնալ։
Իրավապահները վերծանել են ՔՊ-ական ավագանու անդամ Դավիթ Ախտոյանի կնոջ՝ Գ. Գալստյանի հեռախոսի հաղորդագրությունները, ինչից հետո պարզվել է, որ վերջինս անձնական բնույթի հարաբերությունների մեջ է ամուսնու եղբոր՝ Մհեր Ախտոյանի հետ։
Գ. Գալստյանը Մերձավանի դպրոցում ուսուցչի փոխարինող է։ Օրեր առաջ մերձավանցիները հավաքվել էին դպրոցի բակում` պահանջելով արգելել Գալստյանի մուտքը ուսումնական հաստատություն։
Անձնական զրույցներում գյուղի բնակիչներն ասում են՝ «սրբապիղծները» չպետք է ապրեն Մերձավանում։
Բնակիչներից մեկը «Իշխանություն» լրատվականի հետ զրույցում ասաց, որ Ախտոյանների ընտանիքը պետք է հեռանա գյուղից։ «Չենք ցանկանում իրենց տեսնել գյուղում, թո՛ղ չգան այս գյուղ, մենք այստեղ ապրում և երեխա ենք մեծացնում»,- ասաց նա։
Ավելի վաղ հայտնել էինք՝ հիմնավոր կասկածներ կան, որ Վալոդյա Գրիգորյանի եւ Կարեն Աբրահամյանի սպանությունների կազմակերպիչը Ախտոյաններն են, մասնավորապես ՔՊ-ական համայնքապետ Մհեր Ախտոյանը, ով սպանություններից տասը օր առաջ մեկնել է արտերկիր։
Իրավապահները դեռեւս որեւէ գործընթաց չեն սկսել՝ Ախտոյանին Հայաստան բերելու ուղղությամբ։ Մերձավանցու խոսքով՝ բոլորն արդար քննություն են պահանջում։
Մանրամասն՝ տեսանյութում»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet