▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Երբ քեզ շպրտեն բանտային հերթական խուցդ, այն ժամանակ կհաշվես` դա քո 3-րդ, թե 4-րդ խուցն է. սրիկա՛». Էդգար Ղազարյան

Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երբ քեզ նորից տանեն շպրտեն բանտային հերթական խուցդ, այն ժամանակ կհաշվես, թե դա քո երրորդ, թե չորրորդ խուցն է. սրիկա՛: Ով է քեզ իրավունք տվել համարակալել մեր պետությունը, թշնամու պահանջով կործանել այն ու դեռ մտածել այն թշնամուն հանձնելու մասին։ Արցախի Հանրապետությունը կործանելուց հետո, ստեղծվե՞լ է Արցախի երկրորդ հանրապետությունը, թե այն հանձնվել է Ադրբեջանին ու դարձել նրա ողջ հայ բնակչության ցեղասպանության ու տեղահանության պատճառը։ Դա մարսել է մարդակեր դավաճանը, հիմա անցել է մեր հայրենիքի մյուս հատվածին։
Հայաստանի Հանրապետությունը համարներ չունի։ Հայաստանի Հանրապետությունը պետություն է, որը ստեղծվել է 1990 թվականի օգոստոսի 23-ի Անկախության մասին հռչակագրով։ Այդ պետության յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է միայն մտածել այն պաշտպանելու, զարգացնելու և շենացնելու մասին։ Դրա դեմ դուրս եկած ցանկացած դավաճան և հանցագործ, արժանանալու է ամենախիստ պատժին»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more