Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀԿ 16-րդ համագումարի ընթացքում կուսակացության վերընտրված նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկով կուսակցության Գործադիր մարմնում որոշեցին ունենալ 21 անդամ:
Գործադիր մարմնի թեկնածուների անունները թվարկելիս Սերժ Սարգսյանը մոռացավ նշել Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի անունը, ում ներառելու համար կատարվեց առանձին քվեարկություն:
«Ոնց որ լավ ստացվեց, Վիգեն , առանձին քվեարկեցինք»,- կատակել է Սերժ Սարգսյանը։
Տեսանյութը՝ Ա1պլյուսի