Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանի կողմից՝ աշխատակազմի բաժինների և համատիրությունների հետ անցկացված Խորհրդակցության ընթացքում վարչական շրջանի ղեկավարը անդրադարձել է բաժինների կողմից իրականացվող աշխատանքներին` պահանջելով ապահովել գործընթացի բացարձակ թափանցիկություն:
-Ես կարևորում եմ ձեր գիտակցությունը և պատասխանատվության աստիճանը ձեր կատարած աշխատանքի հանդեպ, ուստի պահանջում եմ ձեր աշխատանքով, ազնվությամբ ապահովեք մեր կատարած աշխատանքի թափանցիկությունը և քաղաքացիների վստահությունը մեր հանդեպ ,- նշել է Արա Սադոյանը: