▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոյեմբերի 21-ից Սիբիրից ՀՀ տարածք կներթափանցեն արկտիկական ցուրտ օդային հոսանքներ

Այսօր հանրապետության տարածքում գործող ցիկլոնը կեսօրից հետո դուրս կգա մեր երկրի սահմաններից և տեղումները ամենուրեք կդադարեն:

Նոյեմբերի 18-19-ին բոլոր մարզերում սպասվում է առանց տեղումների եղանակ:

Նոյմեբերի 20-ին, 21-ին, 22-ին թույլ ձյուն կտեղա Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, մյուս մարզերում կնկատվի փոփոխական ամպամածություն:

Սկսած նոյեմբերի 21-ից մինչև 23-ը մեր երկիր արևմտյան Սիբիրից կներթափանցեն արկտիկական ցուրտ օդային հոսանքներ, ինչի արդյունքում նշված ժամանակահատվածում օդի ջերմաստիճանը հանրապետությունում կնվազի 4-5, իսկ Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 6-8 աստիճանով։ Ամենացուրտը կլինի նոյեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը, երբ Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային գոտիներում գիշերը ջերմաստիճանը կհասնի -10…-15, Լոռիում -10…-14, Տավուշում -5…-10, Արագածոտնի և Վայոց Ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում և Երևանում -4…-6, Սյունիքում և Արցախում -4…-8:

Այս մասին տեղեկացրեց ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

shamshyan.com

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more