▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նորածին Սասունին անվանակոչել են ապրիլյան պատերազմի հերոս քեռու անունով

Հայաստանի անկախության 25-րդ տարեդարձի օրը` առավոտյան ժամը 9:00-ին, Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում ծնվել է ապրիլյան պատերազմի հերոս հետախույզ-գնդացրորդ Սասուն Մկրտչյանի քրոջ` Անիի որդին: Ինչպես փոխանցում է ՀՀ առողջապահության ֆեյսբուքյան էջը, նորածնին անվանակոչել են հերոսի անվամբ:

Փոքրիկ Սասունը լույս աշխարհ է եկել 3 կգ 200 գ քաշով և 48 սմ հասակով: Պայմանագրային զինծառայող Սասուն Մկրտչյանը զոհվել է ապրիլի 2-ի լույս 3-ի գիշերը` հակառակորդին պատժիչ հարված հասցնելիս: Հերոս զինվորը ՀՀ նախագահի կողմից հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի մեդալով: Ուշագրավ է, որ հենց այդ օրը` ապրիլի 2-ին են Մկրտչյաններն իմացել, որ որդի են ունենալու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more