▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր մանրամասներ՝ ՌԴ-ում հայերի միջև ողբերգական ելքով հրաձգության մասին

Նոր մանրամասներ են հայտնի դարձել հունվարի 31-ին Ռուսաստանի Դաշնության Կիրովի շրջանի Շլիսելբուրգ քաղաքում հայերի մասնակցությամբ տեղի ունեցած փոխհրաձգության մասին: Պարզվել է, որ փոխհրաձգության պատճառ է դաձել ավտոտեխսպասարկման սրահի սեփականատերերի միջև ծագած վեճը: Արթուր անունով մեկը գործի մեջ ներդրել է 60 հազար ռուբլի:

Ինչպես հաղորդում է ռուսական 47news.ru կայքը, Արթուրը մի խումբ երիտասարդների ուղարկել էր ավտոսերվիս՝ հարցըկարգավորելու և իր գումարը հետ ստանալու համար: Սակայն տեղում զինված երիտասարդները հանդիպել են սրահի աշխատակիցների դիմադրությանը, ինչից հետո կրակոցներ են հնչել, և վեճը թեժացել է:

«Արդեն պարզվել է, որ կրակել է միայն մի կողմը: Խառնաշփոթի մեջ նրանք նույնիսկ վիրավորել են և սպանել իրենց հանցակիցներից ոմանց»-այս մասին հայտնում է ռուսական կայքը՝ հղում անելով իրավապահ մարմինների տարածած տեղեկատվությանը:

Նշվում է նաև, որ արդեն հայտնի են փոխհրաձգությանը մասնակցած բոլոր անձանց տվյալները: Հայտնաբերվել է նաև Արթուրը:

Հիշեցնենք, որ Շլիսելբուրգ քաղաքի ավտոսերվիսում փոխհրաձգության հետևանքով երկու հայ գործարար է սպանվել, ևս երեք հոգի հրազենային վիրավորում է ստացել: Ընդհանուր առմամբ, փոխհրաձգությանը մասնակցել էր մոտ մեկ տասնյակ մարդ։

 

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more