▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միքայել Սրբազանի դատական նիստի մասնակիցները ոտնկայս ծափահարում են նրան՝ իր խոսքից հետո

Միքայել Սրբազանի դատական նիստի մասնակիցները ոտնկայս ծափահարում են նրան՝ իր խոսքից հետո

Դիտեք նաև՝

Մի կարծեք, որ ես ձեր հանդեպ չարություն ունեմ, միայն խղճահարություն. Աջապահյանը՝ մեղադրող կողմին

 «Ինչի՞ համար եմ ես հիմա այստեղ կանգնած և կանգնած եմ որպես մեղադրյալ։ Որովհետև 92-94թթ․ զոհված իմ եղբայրները, որոնք իմ տարեկիցներն էին, չեն թողնում, որ ես այլ տեղ լինեմ, 2020թ․ իմ զոհված զավակները չեն թողնում, որ ես այլ տեղ լինեմ։ Ես պետք է լինեմ այնտեղ, որտեղ որ եմ։ Այս իշխանությունը, որ զրոյացրել է և՛ 92-94թթ․ իմ եղբայրների ձեռքբերումները, և՛ 2020թ․ 18 տարեկան 5000 տղաների՝ իմ զավակների նահատակությունը, ես այլ տեղում չեմ կարող լինել։ Ես ամենաշահեկան տեղում եմ։ Չէի ցանկանա լինել պաշտպանների տեղը, որ խոսում են պատի հետ։ Չէի ուզենա լինել իմ ժողովրդի տեղը, որոնք այնտեղ նստած տվայտում են էս անարդարությունից։ Առավել ևս չէի ցանկանա մեղադրողների տեղը լինել, քավ լիցի, Աստված մի արասցե, դատարանի տեղը լինելու ցանկություն երբեք չունեմ։ Էս իշխանության պայմաններում մեղադրյալ լինելը, նաև քաղաքական պատճառներով, միայն պատիվ է և ուրախություն, երջանկություն է։ Փառք Աստծո, որ ես այստեղ եմ»,–ասաց Միքայել սրբազանը։

***

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դատավճիռը կհրապարակվի վաղը՝ 17։30-ին

Սրբազանի եզրափակիչ ելույթից հետո հայտնեց դատավոր Արմինե Մելիքսեթյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more