▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ամեն մանկապարտեզ 6 տարի վերանորոգելուց որքա՞ն գումար եք մսխում». Մեսրոպ Մանուկյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հարցեր՝ Նիկոլ Փաշինյանին շարքից:
Նիկոլ ապի, ձեր համար նորմա՞լ է, որ մանկապարտեզը վերանորոգվում է 6 տարի:
Նիկոլ ապի, այս մանկապարտեզը պահել եք, որ հաջորդ տարի նախընտրականի ժամանակ ժողովրդին մանկապարտեզի վերանորոգում խոսք տա՞ք էլի:
Ամո՛թ է...
Երևանի քաղաքապետարան, Տիգրան Ավինյան, մանկապարտեզների վերանորոգումներից մեծ-մեծ խոսելուց հիշե՛ք, որ Երևան քաղաքում նման շուրջ 15 մանկապարտեզներ կան:
Թե բա մանկապարտեզներ ենք «վերանորոգում»:
Լավ կլինի ասեք՝ ամեն մանկապարտեզ 6 տարի վերանորոգելուց որքա՞ն գումար եք մսխում կամ «լափում»:
Հ.Գ. Ի դեպ Աջափնյան վարչական շրջանում իրար կողք 3 մանկապարտեզ փակել և «անհույս» վերանորոգում են:
Տի՛կ, ապեր, 105 մանկապարտեզից ի՞նչ նորություն ունենք»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more