Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման և մեկնաբանության:
Դուք Կարեն Կարապետյանից բացի պետական մի քանի հստակ կրճատելուց և ընդամենը գողությունների մասին անհասցե, վերցական հայտարարությունների անելուց զատ այս ընթացքում որևէ այլ բան անելիս տեսա՞ք։ Մարդը, որն ուզում է իր անունը կապել երկրում դրական փոփոխությունների հետ առնվազն պետք է ա. վերնայեր նախորդ կառավարության որոշումները կամ տնտեսության այս կամ այն ոլորտին վերաբերող օրենսդրական նախագիծը, և բ. պետք է առարկեր սեփական տնտեսական քաղաքականությանը և պետք է հանրայնացներ այս նախագիծը, քանի որ պարտավոր է հանրությանն իրազեկել, թե ինչ է սպասվում իրեն, առանց այն էլ կործանվող տնտեսությամբ երկրում, վերջի վերջո մի փոքրիկ հույսը կամ դրական փոփոխությունը կարող է մի քանի ընտանիքի սըիպել հրաժարվել ճամպրուկները կապելուց և երկիրը լքելուց։
Այս երկուսից, պարզվում է և ոչ մեկը չի արվել։
Առաջին մասով, նոր կառավարության օրոք ընդունվեց աղմկալի և խնդրահարույց հարկային նոր օրենսգիրքը, որը օրակարգ էր բերվել նախորդ կառավարության կողմից։ Այս հարկային օրենսգիրքը ոչ այլ ինչ է քան մահապատժի դատավճիռ մեր երկրում միջին խավի և փոքր ու միջին բիզնեսի համար, կամ էլ հայրենական տնտեսության մահախոսական։ Երկրորդ՝ աճուրդի է հանվել պետական գույքը՝ հրապարակի մասնաշենքերի մեկը, որպեսզի պետական բյուջե լցվի։ Մի թե սա հեռատես մենեջերի որոշում է, բացի ան, որ հանրային սեփականությունը վաճառել է անօրինականություն է, այս մասնաշենքի վաճառքը չի ապահովելու պետական եկամուտների կայունություն։ Մի թե հեռատես և ազնիվ մենեջերը, ինչպես ինքն իրենց հռչակել է Կարեն Կարապետյանը, փոխանակ անբարեխիղճներին ստվերից դուրս բերելու և նրանցից գանձված հարկերով պետական բյուջեի եկամուտներն ապահեվելու, կշարունակի փոշիացնել և՛ պետական գույքը, և՛ այդ գույքից ստացված եկամուտները։
Մոսկվայից ժամանած մեր ընկերը ավելի շատ ձև է՝ առանց բովանդակության, իսկ նրա իբրև թե ինչ-որ բան անելու, կառավարությունում և լրատբական դաշտում արհսատական աժիոտաժներ ստեղծելը ավելի ամրացնում արտագաղթելու մտադրություն ունեցողների մեջ ժամ առաջ Հայաստանը լքելու անհրաժեշտությունը։