▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեզնից ամեն մեկն ուզում էր զենքը վերցնել ու Ադրբեջան հասնել.Ազատամարտիկները՝ Անկախության լուրի մասին

«Ամեն օր արթանում էինք ու նոր ջերմություն էր ծագում մեր մեջ, որն էր՝ միանալ, մեկ բռունցք կազմել: Հասկացանք, որ պետք է ջոկատներից անցնենք բանակի, ստեղծել կանոնավոր կառույց, իսկ սա այն դեպքում, երբ դեռ գտնվում էինք Գերագույն խորհրդի կազմում»,-լրագրողների հետ զրույցում ասաց «Արծիվ մահապարտների միություն» ՀԿ նախագահ, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը՝ հավելելով.

«Թվում է, թե շատ հեշտ էր, բայց մենք բանակ ունեցանք մտավորականության, կյանքի, պայքարի ու հիշողության գնով»:

«Կին ազատամարտիկների միության» նախագահ Աիդա Սերոբյանն էլ հիշեց.

«1991 թվականի սեպտեմբերի 21-ին, երբ որոշում էինք ԱՅՈ ասել, թե՝ ՈՉ, ես ինքս այդ ժամանակ հանձնաժողովի մեջ էի, ու մեր ուրախությանը չափ չկար: Եթե մեկը մոտենում էր ինչ-որ բան հարցնելու՝ ասում էինք այո՛, այո՛, այո՛...

Անկախությունը ձեռք բերեցինք մեր ազգի համար շատ դժվար ու դաժան ժամանակներում.ավերիչ երկրաշարժ, Արցախյան շարժում: Սկզբում ազատագրական ջոկատներում էինք մարտնչում, իսկ երբ արդեն բանակ ունեցանք՝ հիշում եմ Օմարի լեռնանցքի՝ դաժան մարտերի ու սարսափելի ձյան, բքի պայմաններում մեկը որ երգեց՝ «Նոր կազմավորված հայոց բանակի առաջին զինվորն եք, հպա՛րտ գնացեք, մեզնից ամեն մեկն ուզում էր զենքը վերցնել ու Ադրբեջան հասնել»:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more