Երեկ Նոր-Նորքում տարբեր բնակարաններում հայտնաբերվել է երկու կնոջ դի:
Մեզ հայտնի է դարձել, որ կանայք բնակվել են միայնակ: Հարևաններից ահազանգ է ստացվել, որ բնակարաններից տհաճ հոտ է գալիս:
Պարզվել է, որ կանայք մահացել են օրեր առաջ, նրանցից մեկը 81 տարեկան է եղել, իսկ մյուսը՝ 66:
Արտաքին զննության արդյունքում դիակների վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Նյութի աղբյուրը՝ Փաստինֆո