▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մալաթիա» տոնավաճառում ամուսինը որսորդական դանակով դաժանաբար սպանել է կնոջը

1in.am-ը գրում է.

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Արտակ Առաքելյանի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը, հրապարկվեց դատարանի որոշումը:

Գործը քննվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ:

2015 թվականի սեպտեմբերի 27-ին Մալաթիայի տոնավաճառի տաղավարներից մեկում օրը ցերեկով նախկին ամուսինը որսորդական դանակով բազմաթիվ հարվածներ էր հասցրել ու սպանել կնոջը` անմայր թողնելով իրենց երկու անչափահաս երեխաներին:

39-ամյա Արտակ Առաքելյանին մեղադրանք էր առաջադրված դիտավորյալ սպանության ու ապօրինի կերպով սառը զենք կրելու, գործադրելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին և 235 հոդվածի 4-րդ մասերով:

Մեղադրող դատախազը միջնորդել էր Արտակ Առաքելյանին մեղավոր ճանաչել ու վերջին հաշվով դատապարտել 12 տարի ազատազրկման:

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը Արտակ Առաքելյանին մեղավոր է ճանաչել մեղսագրված արարքներում և դատապարտել է 11 տարի 6 ամիս ազատազրկման:

Հօգուտ տուժողի իրավահաջորդի՝ ամբաստանյալից կբռնագանձվի 1 միլիոն 600 հազար դրամ:

Ամբաստանյալն իր պաշտպանական տակտիկան կառուցել էր նախկին կնոջ, իբր թե՝ ամուսնական անհավատարմության, դրա պատճառով առաջացած վրդովմունքի պահին նրան սպանելու վարկածի վրա:

Ըստ տուժող կողմի՝ ամուսնական համատեղ կյանքի ընթացքում Արտակ Առաքելյանն  ու Հեղինեն միասին Թուրքիա են մեկնել՝ առևտուր անելու համար: Հեղինեն մենակ՝ առանց ամուսնու երբեք  Թուրքիայում չի եղել, որ ինչ-որ թուրքի հետ կապ հաստատեր, ինչի համար կնոջը սպանությունից հետո բարձրաձայն ու մերկապարանոց մեղադրել է Արտակ Առաքելյանը…

Արտակի ու Հեղինեի համատեղ կյանքը հարուստ է եղել կոնֆլիկտներով:

Հեղինեն մի քանի անգամ հեռացել է Արտակից, բայց վերջինս մշտապես նրան սպառնալիքներ տալով վերադարձրել է՝ այդպես են ասում Հեղինեի հարազատները: Հեղինեն իրական վախ է զգացել ամուսնու սպառնալիքներից:

Տուժող կողմի ձևակերպմամբ՝ Արտակի վերաբերմունքը կնոջ նկատմամբ հետևյալն է եղել. «Կամ ինձ հետ պիտի ապրի, կամ չպետք է ապրի»:

Հեղինեին սպանելուց հետո, ըստ տուժողի իրավահաջորդի, Արտակը ցանկություն է հայտնել լինելու նրա միակ ժառանգորդը՝ քաղաքացիական գործով դատական նիստի ժամանակ հայտարարելով. «Հեղինեն մեռավ-գնաց, ես մնացի»…

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more