▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լույս աշխարհ է եկել ապրիլյան պատերազմում զոհված Գեղամ Մկրտչյանի դուստրը

Blognews.am-ը գրում է.

Այսօր օրը բացվեց ավետիսով: Ստեփանակերտի ծննդատանը առավոտյան լույս աշխարհ է եկել ապրիլյան պատերազմի օրերին զոհված Գեղամ Մկրտչյանի և Անուշի բալիկը: Կայքը կապ է հաստատել նորաթուխ մայրիկի հետ, շնորհավորել ու տեղեկացել փոքրիկի ու Անուշի որպիսության մասին:

«Աղջկաս հետ ամեն ինչ լավ է, ծնվել է 3.700 կգ քաշով և 51 սմ հասակով»,- մեզ հետ հեռախոսազրույցում ասաց Անուշը: Հարցին, թե ինչ ապրումներ ունի այս պահին, Անուշը հուզվեց:

Մենք հեռախոսազրույց ունեցանք նաև Գեղամի եղբոր հետ, ով տեղեկացրեց, որ բոլոր հարազատներով ծննդատան բակում են և սպասում են բժիշկների թույլտվությանը՝ Անուշին ու նորածնին տեսակցելու համար:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more