▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լոս Անջելես-Մոսկվա ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել հայ «ահաբեկչի» պատճառով

armtimes.com-ը գրում է.  Լոս Անջելես-Մոսկվա ուղղությամբ թռիչք իրականացնող ինքնաթիռն այսօր արտակարգ վայրէջք է կատարել Կանադայում՝ ուղեւորներից մեկի ոչ ադեկվատ պահվածքի պատճառով:

Այս մասին կայքին տեղեկացրեց թռիչքի ուղեւորներից մեկը:

Միջինի տարիքի հայ տղամարդը թռիչքի ժամանակ սկսել է գոռգոռալ, սպառնալ, որ ահաբեկիչ է.

«Ասում էր սաղիդ դեմքերը հիշում եմ, հերիք ա ինձ հետեւեք, մինչեւ չգաք մորս բացատրեք ու ներողություն խնդրեք, ձեզ հանգիստ չեմ տալու: Հետո բիզնես կլասի ուղեւորներին էր անհանգստացնում, ասում էր՝ գնացեք ինքնաթիռի հետնամաս, սաղ իմ ասածներով ա լինելու, գողական պանյատներով»,- պատմում էր խմբագրություն դիմած մեր զրուցակիցը:

Ինքնաթիռի անձնակազմը, հասկանալով, որ վերջինս արդեն վտանգավոր է, կապել է նրա աթոռից, ապա հարկադրված վայրէջք է կատարել Կանադայի օդանավակայանում, որտեղ նրան ոստիկանությունը բերման է ենթարկել հենց ինքնաթիռից:

Ամբողջական հոդվածը`սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more