▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լոռու մարզում հիվանդանոց է տեղափոխվել 2 օր առաջ ՌԴ-ից գյուղ ժամանած 36-ամյա տղամարդու դի

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ նոյեմբերի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 11։50-ի սահմաններում Վանաձորի շտապօգնության կայանից ոստիկանության Վանաձորի բաժին հայտնել են, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել տղամարդու դի։

Ոստիկանները պարզել են, որ մահացածը Լոռու մարզի Փամբակ գյուղի բնակիչ, 36-ամյա Կարեն Տոնոյանն էր, ով հիվանդանոց է տեղափոխվել Փամբակ գյուղի վարչական տարածքի Եղեգնուտի անտառտնտեսության Փամբակի անտառապետության տարածքից։ Նշված տարածք են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետ Թաթուլ Շուշանյանի գլխավորությամբ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Կ. Տոնոյանը, ով 2 օր առաջ էր Ռուսաստանի Դաշնությունից վերադարձել ծննդավայր՝ Փամբակ գյուղ, իր հորեղբոր 15-ամյա տղայի հետ գնացել է նշված անատառապետությունը՝ ծառ կտրելու նպատակով, որի ժամանակ կտրված ծառն ընկել է Կ. Տոնոյանի վրա, ով վնասվածքներ է ստացել ու, ցավոք, հիվանդանց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more