▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կվերանշանակվեն եւս երեք նախարար

armtimes.com-տեղեկություններով շուտով կհայտարարվի, որ իրենց պաշտոններում վերանշանակվել են «Դաշնակցություն» կուսակցության երկու՝ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ու տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանը: Հիշեցնենք, որ ՀՅԴ-ին Հանրապետական կուսակցության հետ համագործակցության արդյունքում հատկացվել է երեք նախարարությունը: Վեր նշված գերատեսչությունների հետ միասին նաև՝ Էկոնոմիկայի նախարարությունը, որը գլխավորում էր ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը:

Մենք արդեն նշել ենք, որ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ցանկանում Ա.Մինասյանին վերանշանակել այդ պաշտոնին, և իշխանությունների հետ քննարկումների արդյունքում ՀՅԴ-ին հատկացրել են Բնապահպանության նախարարությունը: Եվ Ա.Մինասյանն էլ կնշանակվի բնապահպանության նախարար, բայց, ամենայն հավանականությամբ, նրա նշանակումը տեղի կունենա մի փոքր ավելի ուշ: Ա.Մինասյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ վաղը ասուլիս է հրավիրելու:

Նշենք, որ Դ.Լոքյանի և Լ.Մկրտչյանի հետ միասին սփյուռքի նախարարի իր պաշտոնում կվերանշանակվի նաև Հրանուշ Հակոբյանը: Մամուլում արդեն հրապարակում է եղել, որ վերջինս վարչապետ Կ.Կարապետյանի հետ և իր հետ խնամիական կապ ունեցող մտերիմ Սամվել և Կարեն Կարապետյաններին խնդրել է միջնորդել իր վերանշանակումը գոնե մինչև 2017թ. խորհրդարանական ընտրությունները:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more