▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կնոջ զոհվելուց երեք տարի հետո հալեպահայ տղամարդը Երևանում հանկամարծամահ է եղել

Երեկ երեկոյան Երևանում հանկարծամահ է եղել հալեպահայ Մոսիկ Սուլուրյանը: Նա Երևանում էր հաստատվել Սիրիայի պատերազմից փախուստ տալուց հետո: 2013-ի հուլիսին Հալեպից ընտանիքով հեռանալու ճանապարհին գնդակոծվել էր ավտոբուսը, որի հետևանքով, այլ հայերի հետ զոհվել էր նաև Մոսիկ Սուլուրյանի կինը՝ Թամար Սուլուրյանը, իսկ ինքը, երեխաների հետ վիրավորվելով, հաստատվել էր Երևանում: «Արևելքի» աղբյուրը տեղեկացնում է, որ Մոսիկ Սուլուրյանը ոսկերիչ էր: Նրա երկու երեխաներից մեկն անչափահաս է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more