▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարեն Կարապետյանի ընտանիքը

 

Wnews.am-ը շարունակում է ներկայացնել է Երևանի նախկին քաղաքապետ, Գազպրոմբանկի փոխտնօրեն Կարեն Կարապետյանին և իր ընտանիքի անդամներին։

Կարեն Վիլհելմի Կարապետյանը ծնվել է  1963թ. օգոստոսի 14-ին Ստեփանակերտում։
1980-1985 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանում: 1989 թվականին Կարապետյանին շնորհվել է տնտեսագիտական գիտությունների թեկնածուի կոչում։ 17 գիտական աշխատանքների հեղինակ է։ 1985-1990 թթ. եղել է ՀՀ Պետպլանի հաշվողական կենտրոնի կրտսեր գիտական աշխատող, այնուհետև գիտական աշխատող, սեկտորի վարիչ, միաժամանակ դասավանդել է ԵՊՀ-ում։

1990-1996 թթ. եղել է գիտության և մշակույթի գործիչների ասոցիացիայի «Հայաստան-88», «Սիգմա» ՊՁ, ԳԱՄ «Լիմենս» ԿԻՏԿ, «Բայթ» ՊՁ փոխտնօրեն, «Հրազդան» բաժնետիրական բանկի նախագահի տեղակալ։

1996-1998 թթ. եղել է «Հայէներգո» ՊՁ, գլխավոր տնօրենի տեղակալ, 1998-2001 թթ.՝ «Հայէներգո» ՓԲԸ գլխավոր տնօրեն, 2001-2010 թթ.` «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ, վարչության նախագահ-գլխավոր տնօրեն։

2010-2011 թթ. եղել է Երևանի քաղաքապետ:

2011 թվականից «Գազպրոմբանկ» ԲԲԸ առաջին փոխնախագահն է։ 2013 թվականից «ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» Խորհրդի անդամ է։

Կարեն Կարապետյանն ամուսնացած է եւ ունի երեք զավակ։

Կարեն Կարապետյանի որդին՝ Տիգրան Կարապետյանը, ամուսնացել է նախորդ տարի։

Նրա ընտրյալը  21-ամյա Մարի Հալունյանն է։

Ի դեպ, Տիգրանը  շվեյցարական Kerbedanz ժամագործական ընկերության հիմնադիրն ու նախագահն է։

Իսկ նախկին քաղաքապետի դուստր Մանե Կարապետյանն ամուսնացած է ՀՀ էներգետիկայի փոխնախարար Հայկ Հարությունյանի հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more