Ինձ տանում են կախաղան․․․Վարդան Ղուկասյանը երգում է
|
Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանն այսօր Գյումրու օրվան նվիրված տոնական միջոցառման ժամանակ իր ելույթում անդրադարձել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ազատազրկմանը, ինչպես նաև Բագրատ Սրբազանի կալանավորմանը։ «Ես ցավում եմ, որ մեր եպիսկոպոսը բանտում է։ Ամոթ ու ամոթ։ 50 տարի ծառայել է հայ ազգին․․․ Ամոթ ձեզ ու ամոթ ձեզ։ 65 տարեկան եմ, բայց չեմ տեսել, որ եպիսկոպոսին կամ հոգևորականին դատարանում ասեն՝ մեղադրյա՛լ, հանցագո՛րծ ոտքի կանգնի՛ր, սա խայտառակություն է։ Մենք մեր եպիսկոպոսների հետ ենք, երկուսն էլ Գյումրիից են»,- նշեց Ղուկասյանը։ *** |
|
«Ես այսօր ուզում եմ դիմել այն մարդկանց, որոնք իրենց ճակատին կրում են մի բառ, որը կոչվում է դավաճան․ զգաստանան, հետ գան ու դառնան հայոց ակունքներին, փողն ու պաշտոնը ոչինչ համարեն, սիրեն իրենց հայրենիքը»,- այս մասին այսօր Գյումրու օրվան նվիրված տոնական միջոցառման ժամանակ իր ելույթում նշեց Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը։ «Զորավար Անդրանիկն ասում էր․ «Եթե Մասիսին բան պատահի, ազգովի դառնանք ֆիդայի»։ Եվ ոչ թե զինանշանից վերցնենք Մասիսը, մոռանանք Ցեղասպանությունը, մոռանանք Արևմտյան Հայաստանն ու Արցախը։ Ո՛չ»,- նշեց Ղուկասյանն ու հավելեց՝ թող սրտները գութ ընկնի և ուրախանան, որ շատ բան չեմ ասում։ |


