ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Ագնեսա Խամոյանը և Գեղամ Մանուկյանն այցելել են Միքայել Սրբազանին, որոնց միջոցով փոխանցվել է Սրբազանի նամակը․
Ագնեսա Խամոյանն, այս առիթով, ֆեյսբուքյան էջում գրել է․
«Այսօր Գյումրու տոնն է, այսօր Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը պետք է լիներ իր սիրելի Գյումրիում, պետք է լիներ Սուրբ Յոթ Վերք եկեղեցում՝ իր հավատավոր հոտի կողքին, բայց Սրբազանն այսօր ԱԱԾ մեկուսարանում է… Գեղամ Մանուկյանի հետ տեսակցեցինք Սրբազանին, երեկվա խայտառակ դատավճռից հետո։ Ամուր էր, ինչպես միշտ՝ հումորը տեղը։ 2 ժամից ավել զրույցները իսկական դասախոսություններ են, անփոխարինելի դասախոսություններ Սրբազանի կողմից։ Սիրելի հայրենակիցներ, սիրելի գյումրեցիներ, ձեզ եմ փոխանցում Սրբազանի նամակը՝ մեկուսարանից․
«Սիրելիներ,
Այս չարիքի իշխանությունը՝ բաղկացած միջակություններից և բացարձակ ոչնչություններից և իրենց սպասարկող ողորմելի կամակատարներից, իր ավարտին հասցրեց հերթական անբարոյական սցենարը՝ իմ ապօրինի և շինծու դատապարտումով, ինչը անհամեմատելի է մեր հայրենի Արցախի կորստյան, հազարավոր զոհերի և անհետ կորածների ու գերիների առկայության հետ։
Սա կմնա այս չիշխանության ամոթն ու խայտառակությունը, թեև որքան թքես անամոթի երեսին, իր համար անձրև է թվալու։ Խոստանում եմ ավելի մեծ վտանգ լինել իրենց համար այժմ, քան էի մինչև այսօր։ Առայժմ այսքանը…
Սիրելի գյումրեցիներ, հարազատներ,
Շնորհավորում եմ մեր քաղաքի օրվա առիթով և շնորհակալ եմ զորակցության և սատարումի համար: Մաղթում եմ, որ այսօր լավ ուրախանաք և ժպիտն անպակաս լինի ձեր գեղեցիկ դեմքերից: Այդ ժպիտը ավելացնել եմ փորձել վերջին 26 տարիներին և այսօր ձեր ցնծությունը լավագույն նվերը կլինի ինձ՝ բանտի պատերից ներս, որտեղ Աստված ինձ հետ է միշտ…
Օրհնությամբ՝ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյան
04.10.25թ.
100-րդ օր իմ բանտարկության»։
Դիտեք նաև՝
***