▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարեն Կարապետյանը ՍԱՊԾ աշխատակազմի ղեկավար Հովհաննես Գեւորգյանին ազատել է զբաղեցրած պաշտոնից

Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի այսօրվա որոշմամբ Հովհաննես Գեւորգյանն ազատվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից:

Վարչապետի որոշման մեջ նշվում է. «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 21-րդ կետով և 33-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով`

Հովհաննես Գեւորգյանին ազատել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more