▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարեն Կարապետյանը նախարարներին կոչ արեց դադարեցնել գողությունը

Կառավարության  այսօրվա նիստում աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանը գործադիրին ներկայացրեց պետական գերատեսչությունների կողմից ավիատոսմերի գնման ոլորտում սպասվելիք փոփոխությունների մասին մի նախագիծ, որով նվազեցվում է ավիատոմսերի ոլորտում կոռուպցիոն ռիսկերը:

Վարչապետ Կարեն Կարապետյանը զեկույցից հետո դիտողություն արեց՝ կոչ անելով պրիմիտիվ համակարգերում գողությունը վերացնել:

Կարեն Կարապետյանն խոսեց նաև քաղծառայողների վարձատրության եւ կոռուպցիայի մասին՝ ասելով հետևյալը. «Պետք է ստեղծենք մի համակարգ, որպեսզի մոտիվացնենք քաղծառայողներին: Առաջարկությունս հետեւյալն է՝ ճիշտ կլինի, եթե մեր գործընկերները տան առաջարկներ, թե մոտիվացիայի ինչ գնահատական ունեն իրենց ոլորտի վերաբերյալ՝ այն հնարավորությունների շրջանակներում, որ ունենք»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more