▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարապետյանը կոտրեց անգրագետ պատասխանների շարանը

Կարեն Կարապետյանը լուրջ դեմքա: Այսօր արդեն զգացի, որ մենք ունենք մի պաշտոնյա ով կարողանում է նորմալ, առանց ավելորդությունների ու գրագետ խոսել: Այսքան տարվա մեջ առաջին անգամ լուրջ ինչ-որ պաշտոնյաի պատասխաններն եմ լսել լրագրողներին տված:

Կարապետյանը կոտրեց անգրագետ պատասխանների շարանը: Հուսանք իր հետ կբերի մարդկանց հետ շփվելու նոր որակ, հուսանք ենթակաները Կարեն Կարապետյանին, որպես օրինակ կընդունեն և կշարունակեն նրա պես շփվել մարդկանց հետ:

Այսօր ես հասկացա, որ նոր վարչապետը մարդկային իր տեսակով կապ չունի նախկին ոչ մի պաշտոնյաի հետ: ՈՒ եթե մինչև հիմա նրա խելացի ու կրթված լինելը համարում էի հերթական հեքիաթա ապա այսօր նոր հասկացա, թե ինչա նշանակում կիրթ պաշտոնյա լինելը:

Լրագրողի հարցից հետո, թե ՝ իսկ գլխից բռնելու՞ եք, նոր վարչապետը շփոթվեց, ուրեմն այդպիսի բառերով ու տերիմիններով նա չի փորձելու ներկայացնի իր աշխատանքը ու չի աշխատելու այդ կերպ բառերով: Դա արդեն գովելի է: Սպասենք, տեսնենք գլխներիս ինչ կգա:

Աշոտ Ասատրյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more