▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կանգառն արգելող որևէ նշան գոյություն չունի, բայց վարորդներին տուգանում են...

Asekose.am-ի ընթերցողներից Վարազդատ Կոլյանի նամակը ներկայացնում ենք առանց խմբագրման և ավելորդ մեկնաբանության.

«Տեղեկացնում եմ Ձեզ ,որ Վ. Սարգսյան /Պ. Ադամյան խաչմերուկում տեղադրված է տեսանկարահանման սարք, որն արձանագրում է մեքենաների կայանման փաստը և բացարձակապես հանիրավի տուգանքի հաշիվներ է ներկայացնում վարորդներին: Նշված տարածքում (Պիացցա Գրանդե և  ԱՐՄՍՎԻՍ բանկի հատող փողոցի հատված ) կանգառն արգելող որևէ նշան գոյություն չունի և վարորդն այդ մասին հավուր- պատշաճի տեղեկացված չէ: Առկա է միայն բացարձակ անորոշ գույնի և չափերի և ուղղվածության գծանշան ասֆալտին արված բանկի շենքից անհասկանալի հեռավորության վրա,ինչն էլ ոչ համաչափորեն կարող է համարվել կայանման արգելքի տարածք: Իսկ տեսաարձանագրող սարքը նենգաբար շարունակում է ֆիքսել ավտոմեքենայի կայանումը` ներկայացնելով վարորդներին տուգանք ` չունենալով դրա համար որևէ օրենքով նախատեսված հատուկ հիմք:

Ազգաբնակչության նմանատիպ բողոքները այս տեսակ անիրավությունների առիթով բացարձակ տեղին են:

Խնդրում եմ ` պատկան ատյանները ձեռնարկեն համապատասխան միջոցներ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more