Ինչպես և նախորդ տարիներին, Apple ընկերությունը հանրության դատին հանձնեց 2 սմարթֆոն՝ iPhone 7 և 7 Plus, սակայն ոչ բոլոր iPhone 7 և 7 Plus –ներն են հավասար։ Ընկերությունը արտադրության ընթացքում օգտագործել է 2 տեսակի մոդեմ։ Դրանցից մեկը արտադրում է Qualcomm ընկերությունը, իսկ մյուսը՝ Intel։ Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ Qualcomm մոդեմը 30% -ով ավելի արագ է, քան Intel մոդեմը։ Այս երկու մոդեմները առկա են և՛ iPhone 7, և՛ 7 Plus սմարթֆոններում։
Արագ մոդեմով հեռախոսները վաճառվում են Sprint և Verizon բջջային օպերատորների խանութ-սրահներում, ինչպես նաև առանց քարտ տարբերակով։ T-Mobile, AT&T և Telstar օպերատորները վաճառում են դանդաղ մոդեմով տարբերակը։
Եթե դուք սմարթֆոնը ձեռք եք բերել միջազգային տարբերակով, ապա պետք է ստուգել դրա ետնամասում գրված թվերը։ Եթե այդտեղ գրված է A1778 կամ A1784, ապա Ձեր սմարթֆոնում տեղադրված է Intel ընկերության արտադրած դանդաղ մոդեմը։ Մնացած բոլոր կոդային համարները նշանակում են, որ Ձեզ մոտ Qualcomm մոդեմ է։
Աղբյուր՝ ԲլոգՆյուզ