▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իրականում ի՞նչ տվյալներ է պարունակում նույնականացման քարտը

«Նույնականացման քարտի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի համաձայն` քաղաքացին նույնականացման քարտ ստանում է կամավոր` 16 տարին լրանալու օրվանից` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագիրը ստանալուց հետո (քաղաքացու կենսաչափական տվյալները պարունակող անձնագիր):

Օրենքի համաձայն` նույնականացման քարտում հայերենով և անգլերենով ամրագրվում են քաղաքացու հետևյալ անհատական տվյալները.

1) ազգանունը, անունը, ինչպես նաև հայրանունը` միայն հայերեն տարբերակում.

2) ծննդյան վայրը, օրը, ամիսը, տարեթիվը.

3) սեռը.

4) քաղաքացիությունը.

5) ազգությունը` քաղաքացու կամ օրենքով նախատեսված դեպքերում` ներկայացուցչի ցանկությամբ.

6) բնակության վայրը (նշվում է միայն երկիրը):

Տվյալների էլեկտրոնային պահոցում միայն հայերենով կարող է նշվել բնակչության պետական ռեգիստրում առկա մշտական բնակության վայրի (կացարանի) հասցեն: Նույնականացման քարտում ամրագրվում են նաև հանրային ծառայությունների համարանիշը, քաղաքացու լուսանկարը, քաղաքացու ստորագրությունը, ինչպես նաև արյան խումբը և ռեզուսը (քաղաքացու կամ օրենքով նախատեսված դեպքերում` ներկայացուցչի ցանկությամբ): Նույնականացման քարտը ներառում է այն տրամադրած ոստիկանության ստորաբաժանման ծածկագիրը, ինչպես նաև նույնականացման քարտի տրամադրման և վավերականության ժամկետները, նույնականացման քարտի համարը: 


Հասարակական-քաղաքական գործիչ Խաչիկ Ստամբոլցանը սարսափելի է համարում նույնականացման քարտերի գոյությունը: Նրա խոսքով՝  իրականում մարդու մասին շատ մեծ տեղեկություն է ներկայացվելու.

«Միջազգային միգրացիոն կազմակերպության  (ՄՄԿ) տվյալների  պաշտպանության վերաբերյալ ձեռնարկում նշված է, որ լինելու են նաև կենսաչափական գենետիկական տվյալներ.մատնահետքեր, աչքի ցանցաթաղանթ, ձեռքերի կառուցվածք, ԴՆԹ-ի նմուշ, դիմային պատկեր: Գիտե՞ք, որ մատնահետքով կարող են ժառանգական մոլեկուլի խնդիրը լուծել: Եվ, պատկերացրեք՝ հավաքում ենք մեր ազգի ինֆորմացիան, ուրիշ երկրներից էլ նայում են, թե հայերի մոտ որ հիվանդությունն է ամենաշատը տարածված ու մտածում են, թե ինչպես զարգացնեն այդ հիվանդությունը»,-նկատեց Խաչիկ Ստամբոլցյանը:

Անի Կարապետյան

Մանրամասները՝ տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more