▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Այնքան տգետ են, որ չեն հասկանում՝ իմ դիմումը ձեռառնոցի էր»․ Լևոն Զուրաբյան

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Սրանք (նկատի ունեմ երկիրը կառավարող կուսակցությանը) այնքան անխելք են ու տգետ, որ չեն հասկանում անգամ սովորական դպրոցի բարձր դասարանցիներին անգամ հասու բաներ։
- Որ իմ դիմումը Լևոն Տեր-Պետրոսյսանին ընդամենը ձեռառնոցի էր իրենց առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հախուռն և խուճապահար գրառումների նկատմամբ` երգիծանք, սարկազմ (այ չգիտեմ, էս բառ գիտեն, թե չէ), զավեշտ: Այ դրա համար էլ միջազգային ասպարեզում իրեն լավ ձեռ են առնում, ինքն էլ չի հասկանում: Իսկ եթե նման բանավեճ իսկապես կայանար` ինձ «լիազորագիր» տրամադրելու նախապայմանով, ինչին Նիկոլը երբեք չի համաձայնվի, ձեր տգետը կարող ա 5 րոպե էլ չդիմանար, որովհետև նա չի տիրապետում ոչ արցախյան խնդրի հետ կապված փաստաթղթերին, ոչ էլ աշխարհաքաղաքական նրբություններին:
- Որ 1993 թվականի ելույթում Տեր-Պետրոսյանը խոսում էր միջպետական համաձայնագրերով ստացած օգնության և աղետալի տարածքային կորուստներով հատուցած Ադրբեջանի մասին:
Ես նորից եմ պնդում, որ սրանց կրթությունը ձեռք է բերվում մեր երկրի ճակատագրի համար շատ ծանր գնով, բայց ավելի մեծ խնդիրն այն է, որ 7 տարի լինելով երկրի ղեկին` սրանք մնացել են առաջին դասարանում: Ի դեպ, սա խոստովանել է անձամբ Նիկոլը՝ վերջերս կառավարության նիստի ժամանակ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more