Լրագրող Սյուզի Բադոյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Հիմա էլ Երևանի Չարենցի անվան դպրոցն է դասադուլ սկսում. տարրական դասարանի ծնող է երեկ ձերբակալվել հենց դպրոցի ներսում` ծնողի ծեծելուց, ուսուցչուհուն ու տնօրենին հարվածներ հասցնելուց հետո։ Մանրամասները տեսանյութով կհրապարակեմ։
Ձերբակալված ծնողն արդեն 2-րդ անգամ է իր զավակի դասընկերների ծնողների հետ ծեծկռտուքի մեջ հայտնվում, ահաբեկում ու սպառնում է մյուս երեխաներին, մի անգամ ընդհուպ ավելի ծանր հետեւանքով միջադեպ է հրահրել, բայց այդ մասին տեսանյութում կլսեք
Տնօրենն ինձ հետ զրույցում հաստատեց, որ սույն ձերբակալված ծնողի պատճառով արդեն 11 երեխա լքել էր հարազատ Չարենցի դպրոցը` իրենց անվտանգությունն ապահովելու համար հարկադրաբար տեղափոխվելով մեկ այլ դպրոց
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը տեղյակ էր թե ոչ, կրթ վարչության պետ Մարգարիտա Խաչատրյանը հուսանք պարզաբանումներ կտա..
Փաստացի կա լուրջ խնդիր, ահա փլված երեխաները չեն հաճախում դպրոց` տնօրենի փափուկ մոտեցման կամ անկարող լինելու պատճառով
2-րդ դասարանի երեխաներն այսօր չեն հաճախել։դպրոց, նրանց փոխարեն մայրիկներին են եկել` տնօրենին ու նրա վերադասին զգուշացնելու, որ ունեն խնդիր կամ կտեղափոխեն իրենց երեխաներին մեկ այլ դպրոց, կամ խնդրին լուծում կտրվի..
Տնօրեն Մարգարիտա Սարգսյանը համառորեն հրաժարվել պարզաբանումներ տալ տեսախցիկի առաջ, պատմեց լիքը բաներ.. բայց դրանք ավելի լավ էր քննիչներին պատմի ու իր վերադասին, որ խնդրին լուծում տա»։