Անմոռուկներով ոչ միայն խցանված է մեր կյանքը, այլեւ դրանք հայտնվել են կյանքից անդին:
Գերեզմանոցներում կարելի է տեսնել անմոռուկներով ձեւավորված ծաղկեպսակներ:
Աստված իմ, մեկուկես միլիոնն ավելանո՞ւմ է...
Իսկ եթե ավելի լուրջ, ապա չես կարող չհարցնել՝ լավ, ո՞ւմ գաղափարն էր անմոռուկը ընտրել իբրեւ խորհրդանիշ:
Ախր, խորհրդանիշը գոյություն ունի դեռեւս 1967 թվականից եւ իր առինքնող վեհությամբ հաստատված է Ծիծեռնակաբերդում:
12 բազալտակուռ համախումբ կառույցի կենտրոնում գտնվող անշեջ կրակը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հավերժության և անմահության խորհրդանիշն է: Իսկ քիչ այն կողմ գտնվող սլաքաձև կոթողը խորհրդանշում է հայ ժողովրդի վերելքը, նրա միասնության և ընդհանրության գաղափարը:
Ճարտարապետներ Արթուր Թարխանյանն ու Սաշուր Քալաշյանը հուշահամալիրի հիմքում հենց այդ գաղափարն են դրել:
Ահա՛, այդ հուշահամալիրն է եղել ու մնում որպես խորհրդանիշ:
Ինչո՞ւ մոգոնվեց անմոռուկը, որ դարձավ անխնա ծաղրի առարկա, միաժամանակ խթանելով շատերի բիզնես-երեւակայությունը...