▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ուրիշ ի՞նչ կարող ես սպասել էդ գյադա-գյուդեքից». Լևոն Զուրաբյան

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թագուհի Թովմասյան ջան, դրանց հարձակումներից չնեղվես: Տականքն ուրիշ ձև չգիտի` կնոջ քաղաքական համարձակությանը պատասխանելու: Նմանների հայհոյախոսությունն ընդունիր որպես օրհնանք:
Դրանք հերթական անգամ ցույց տվեցին, որ չունեն ոչ արժանապատվություն, ոչ բարոյականություն, ոչ հարգանք մեր ժողովրդի և նրա խորքային արժեքների նկատմամբ: Բայց ուրիշ ի՞նչ կարող ես սպասել էդ գյադա-գյուդեքից, որոնք սեփական ժողովրդի պարտությունն ու նվաստացումը դարձրել են կրոն և այսօր հպարտորեն հայտարարում են, որ Արցախը և մեր զինվորներին գիտակցաբար մատնել են ոչնչացման, որպեսզի հաշտություն հաստատեն Ադրբեջանի և Թուրքիայի հետ»:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more