Համացանցում տեղեկություն է տարածվել այն մասին, որ Apple ընկերության հաջորդ` iPhone 8 սմարթֆոնները լիցքավորվելու են անլար սարքի միջոցով: Գրում է Forbes-ը:
iPhone-ի նոր մոդելը, որը նախատեսվում է վաճառքի հանել 2017 թվականին, կստանա անլար լիցքավորող սարք:
Մասնագետներն նշում են, որ հեռախոսի մեջ կլինի հատուկ մոդուլ, որի միջոցով սմարթֆոնը կարող է լիցքավորվել մինչև 4,5 մ հեռավորությունից:
Աղբյուր՝ armtimes.com