▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչքան մոնոպոլիստ գործարար կա, ՀՀԿ անդամ է

«Ես լիբերալ, ազատական դաշտի կողմնակիցն եմ» ԱԺ արտահերթ նիստում  հայտարարեց  պատգամավոր Էդմոն Մարուքյանը.

«Զարմանում եմ,թե ում է խանգարում, որ 79 քաղաքական ուժ ունենք գրանցված, որոնք չենք գործում կամ գրասենյակ չունենք։ Կարծում եմ՝ դա չէ այսօր ՀՀ քաղաքական համակարգի գլխավոր խնդիրը»,- ասաց նա,- ՀՀ քաղաքական համակարգի թիվ մեկ խնդիրը քաղաքական համակարգը դեպի մեկ կուսակցություն տանելու մոտեցումն է, քաղաքական մոնոպոլիան է։ Հանրային ծառայություններ մատուցող ընկերությունների հանրապետականացումն է, եւ դա է պատճառը, որ մեկ գիշերվա մեջ 7000 մարդ կարող է դառնալ մի կուսակցության անդամ»։

Նա նկատում է Հանրային ՀԸ ամբողջությամբ լուսաբանում է ՀՀԿ համագումարը. «Որևէ այլ կուսակցություն Հանրայինով լուսաբանվու՞մ է այդքան։ Հանրային բարիքը ծառայում է մեկ կուսակցությանը։ Այդ ո՞նց է, որ ինչքան մոնոպոլիստ գործարար կա, գրեթե բոլորը ՀՀԿ անդամ են»։

a1plus.am-ի տեսանյութը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more