Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Ֆիննախ Վարդան Արամյանը Նյու Յորք թռչելու և վերադարձի տոմսի վրա պետական բյուջեից ծախսել է 2 միլիոն 743 հազար դրամ կամ ավելի քան 5 հազար 500 դոլար: Այո, մեր դեռևս իրեն որևէ դրական գործով ցույց չտված նախարարը կարծում է, թե ինքն այնքան լավն է կամ այնքան վաստակ ունի, որ կարող է բիզնես դասով թռչել։
Լավ հիմա այս պաշտոնյաներին ինչպես բացատրես, որ բիզնես դասով ուղևորություններ կազմակերպելու համար անհրաժեշտ է շատ լավ աշխատել, արդյունավետ վերահսկել հարկատուների փողերը, կարգավորել երկրի ֆինանսական համակարգը, հետո նոր մտածել, կարելի է արդյոք նման թանկ ուղևորություններ իրականացնել։
Ինչու այս վատ աշխատող նախարարները, երբ արդեն տևական ժամանակ է պաշտոն են զբաղեցնում, բայց նույնիսկ տարրական բարեփոխումների տեսլական չունեն, իրենց այդքան բարձրաշխարհիկ կարծում, կամ իրենց սուտ փուչ ուղևուրություններին այդքան կարևոր և գործնական բնույթ տալիս, երբ նույնիսկ այդ գործողումների արդյունքը չկա ու չի երևում։
Իջեք երկնքից և ձեր անկարևոր գործուողղումներին էկոնոմ դասով գնացեք, հատկապես որ ոչնչով լավը չեք իրենց արդար աշխատանքով ապրող և էկոնոմ դասով թռչող ուղևորներից։