ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ 16-րդ համագումարի ամփոփման ժամանակ անդրադառնալով ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանի՝ ՀՀԿ Գործադիր մարմնի կազմից դուրս մնալու խնդրին, տեղեկացրեց, որ Զոհրաբյանն առողջական խնդիրների պատճառով իր դիմումի համաձայն է լքել Գործադիր մարմինը:
Նշենք, որ ավելի վաղ, Ռազմիկ Զոհրաբյանը հրաժարվել էր մեկնաբանել մամուլում տարածված տեղեկություններն այն մասին, որ վարչապետ կարեն Կարապետյանը ՀՀԿ համագումարի ժամանակ կընտրվի ՀՀԿ փոխնախագահ իր փոխարեն՝ նշելով, որ եթե կուսակցությունն անհրաժեշտություն գտնի, որ ինքը պետք է լինի կազմում, ապա կմնա, եթե ոչ, ապա դրանից ինքը չի նեղվի։
Հիշեցնենք, որ ՀՀԿ 16-րդ համագումարի ընթացքում ՀՀ նախագահ, կուսակացության վերընտրված նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկով կուսակցության Գործադիր մարմնում որոշեցին ունենալ 21 անդամ՝ հետևյալ կազով.
Սերժ Սարգսյան, Հովիկ Աբրահամյան, Արմեն Աշոտյան, Կարեն Ավագյան, Վահրամ Բաղդասարյան, Գագիկ Բեգլարյան, Ռուբեն Թադևոսյան, Մուշեղ Լալայան, Կարեն Կարապետյան, Կարեն Կարապետյան (ՀՀԿ պատգամավոր), Հրանուշ Հակոբյան, Դավիթ Հարությունյան, Արփինե Հովհաննիսյան, Տարոն Մարգարյան, Գագիկ Մինասյան, Հերմինե Նաղդալյան, Սամվել Նիկոյան, Էդուարդ Շարմազանով, Գալուստ Սահակյան, Սամվել Ֆարմանյան, Վիգեն Սարգսյան:
Անի Կարապետյան