▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչու՞ էր Ս. Բալասանյանի նախկին խորհրդականը զառերով նկար փակցրել Վ. Գրիգորյանի շտաբի տարածքում

asparez.am-ը գրում է.2 օր առաջ Գյումրու Գարեգին Նժդեհի փողոցի սկզբանամասի գովազդային վահանակներից մեկի վրա պատկերված էր նարդու երկու զառ, եւ մեծատառերով գրված էր՝ «Հաջողության բանաձեւը»: Գյումրիում սա միանգամից կապվեց առաջիկա քաղաքապետի ընտրությունների հետ եւ որակվեց որպես քաղաքական խայթոց: Այս պաստառը միանգամից կապվեց ԲՀԿ-ի համամասնական ցուցակը գլխավորող Վարդեւան Գրիգորյանի հետ, քանի որ նրա նախընտրական գլխավոր շտաբը այդ ցուցապաստառից մի քանի մետր հեռավորության վրա է գտնվում:

-Ամբողջ աշխարհում տարածված է, որ երկու շաշը հաջողության եւ հաղթանակի գրավական է: Ինչքանով, որ այդ պաստառը վերագրում են Վարդեւան Գրիգորյանին, այնքան էլ պետք է վերագրեն մյուս թեկնածուներին: Չնայած մենք ուրախացել ենք, որ այդ նկարը վերագրել են մեզ, քանի որ դրանով ապացուցել են, որ մենք բդի հաղթենք,-պարզաբանեց Վարդեւան Գրիգորյանի շտաբի ղեկավար Մարզպետունի Մարգարյանը:

Վերջինս ամոթանք տվեց եւ նշեց թեկնածուների անուններ, որոնց եւ նկարի հետ եւս կարելի է ընդհանուր կապեր գտնել:

Իսկ այն հարցին, որ նկարը տեղադրվել է Վ. Գրիգորյանի նախընտրական շտաբից մի քանի մետր հեռավորության վրա, Մարզպետունի Մարգարյանը ասաց.

-Ներողություն, ո՞վ է ասում, որ դա մեր շտաբի տարածքն է: Քաղաքի գլխավոր հատակագծով ինչ-որ բաժանում կա՞, որ այդ տարածքը մերն է: Այդ դեպքում մենք ոչ մի մեքենայի չենք թողնի այդպես անցնել: Սա մենք մեզ չենք վերագրում, փնտրեք ուրիշների,-եզրափակեց նա:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more