NEWS.am-ի տեղեկություններով՝ այսօր զբաղեցրած պաշտոնից ազատվել է Արարատի մարզի ոստիկանապետ Արսեն Աբրահամյանը, որը նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբոր որդին է։
Կայքի տեղեկություններով նա նշանակվել է Արմավիրի մարզի ոստիկանապետ։ Իսկ արդեն նախկին ոստիկանապետ Արսեն Այվազյանը տեղափոխվել է ոստիկանության կենտրոնական վարչություն։ Նա նշանակվել է քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնում։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում