armtimes.com-ը գրում է. «Գազպրոմ-Արմենիայի» մի խումբ աշխատակիցներ այսօր զանգահարել էին «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրություն` դժգոհելու, որ ընկերության ղեկավարությունն իրենցից երկուական լուսանկար է պահանջել եւ ասել, որ պետք է անդամակցեն Հանրապետական կուսակցությանը:
Ընկերությունից մեզ պատասխանեցին, որ վերջին շրջանում բազմաթիվ աշխատակիցներ են դիմել` ՀՀԿ-ին անդամակցելու համար, բայց դա կամավոր հիմունքներով է, եւ որեւէ պարտադրանք չկա:
Հիշեցնենք` ընդամենը մեկ օր առաջ էլ վարչապետ Կարեն Կարապետյանն էր ՀՀԿ-ին անդամակցելու դիմում ներկայացրել, եւ վաղը ՀՀԿ համագումարը նրան կընտրի գործադիր մարմնի անդամ, այնուհետեւ՝ կուսակցության նախագահի տեղակալ, իհարկե, ոչ թե շարքային, հավանաբար ավելի բարձր դիրք ունեցող տեղակալի կարգավիճակում:
ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Կարեն Կարապետյանի այդ դիմումից հետո մեկ օրում ՀՀԿ-ին անդամակցելու համար 7000 քաղաքացի է դիմում գրել, և դիմումների հոսքը դեռ շարունակվում է:
Ամբողջական հոդվածը`սկզբնաղբյուր կայքում