Politik.am-ի հրապարակումներից մեկի համաձայն` ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի ամուսինը գնել է haynews.am լրատվական կայքը, և այդ կայքի էջերում քննադատել Հանրապետական կուսակցության հայտնի դեմքերի: Կայքը բավական քննադատական հոդվածներ է հրապարակել կառավարության և մասնավորապես Կարեն Կարապետյանի գործունեության վերաբերյալ:
Մհեր Եղիազարյանը հանդես է եկել պարզաբանմամբ` նշելով հետևյալը.
«Որպես HayNews.am կայքի սեփականատեր, տեղեկացնեմ Ձեզ, որ տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում:
Կայքում, այո քննադատական հոդվածներ եղել են եւ կլինեն, ուղղված ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր քաղաքական գործիչների, պետական որոշ պաշտոնյաների գործունեությանը:
Մեր կայքում մինչ օրս որեւէ գաղտնի, արտառոց բան չենք հրապարակել, կատարել են վերլուծություններ սեփական տեսանկյունից: Իսկ թե ինչ են խոսում կուսակցական գրասենյակների կուլիսներում, դա արդեն իրենց խնդիրն է:
Այնպես որ, խնդրում ենք անհարկի եւ առանց հիմնավորման մի շահարկեք HayNews.am-ի անունը…
HayNews.am լրատվական կայքի սեփականատեր Մ. Եղիազարյան»: