▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀԴՄ կտրոնով մեքենա և սկանդալային դատավճիռներ. ո՞վ է ֆինանսների նոր նախարարը

Newsbook.am-ը գրում է.

Այսօր Սերժ Սարգսյանի հրամանագրով Ֆինանսների նախարար է նշանակվել Վարդան Արամյանը:

Ամուսնացած է, ունի մեկ զավակ։

Վարդան Արամյանը դատավոր Սարիբեկ Արամյանի որդին է, որը, երկար տարիներ աշխատելով համակարգում, աչքի է ընկել իր մասնագիտական թերություններով, ինչի համար ենթարկվել է կարգապահական տույժերի: Դատավոր Սարիբեկ Արամյանն է, որ 2003թ. իշխանությունների պատվերով Վազգեն Սարգսյանի եղբորը` Արմեն Սարգսյանին 15 տարվա ազատազրկման դատապարտեց:

Նա 1,6 տարի ազատազրկման է ենթարկել գնդապետ Հովհաննես Հարությունյանին:

Վերջինս նախկին Ռազմական ոստիկանության սպա, «Արաբկիր» ջոկատի հրամանատարն էր, որը երկար տարիներ գործելով հանուն ազատ և անկախ Հայաստանի՝ մեղադրվեց ապօրինի զենք-զինամթերք պահելու հոդվածով և դատապարտվեց: Արամյանների ընտանիքի հայտնի անդամների թիվն այսքանով չի սահմանափակվում:  Նորանշանակ ֆինանսների նախարարի եղբայրը դատավոր Հայկ Արամյանն է:

Նա էր, որ իր եղբոր՝ ֆինանսների փոխնախարարի պաշտոնը զբաղեցնելու տարիներին ՀԴՄ կտրոնով շահել էր Hyundai Elantra մակնիշի մեքենա: Եթե Վարդան Արամյանը փոխնախարարի պաշտոնում է կարողացել եղբորը նման ընծայի արժանացնել, ապա նախարարի պաշտոնում միայն կարելի է պատկերացնել ընծաների շարքը:    

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more